
-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը վերջերս աշխատանքի է անցել Երևանի պետական բժշկական համալսարանում։
Մեզ հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշեց. «Իվա Մարությանը 2011թ-ին ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը՝ բարձր առաջադիմությամբ։ Օտարերկրյա քաղաքացի է, օտարերկրացիների դեկանատով է ավարտել։ 2018թ-ի նոյեմբերից համաճարակաբանության ամբիոնում ընդունվել է աշխատանքի՝ որպես ասիստենտ և համակարգում է օտարերկրացիների ուսուցումը»։
Նշենք, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ է ընտրվել 2018թ-ի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում։