1907թ. Հուլիսի 3-ին, գիշերվա ժամը 2-ին Ալեքսանդրապոլի Բեհբութեան փողոցով մի կառք էր սլանում: Կառքում էր գտնվում` հայկական ջարդերի հրահրիչ, Թիֆլիսի նախկին գեներալ-նահանգապետ Մաքսուդ Ալիխանով-Ավարսկին իր 16 ամյա կադետ որդին, եւ գեներալ Գլեբովի կինն ու դուստրը…
Առաջին ոստիկանական քաղաքամասից քիչ հեռու, Գ. Ղասապյանի տան անկյունում անհայտ անձի ձեռքով մեկը մյուսի հետեւից կառքի մեջ են նետում 2 նռնակ, որի պայթյուններից զոհվում են հայատյաց գեներալ Ալիխանով-Ավարսկին, գեներալ Գլեբովի կինը եւ կառապանը…
Նկարում ռումբեր նետողներն են` Դրաստամատ Կանայանը (Դրոն) իր ընկերոջ` Մարտիրոս Չարխչյանի հետ: