Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ. Արթուր Ալեքսանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ. Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի, Եվրոպական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշել է իր նվաճումների մասին:

«Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ։ Երախտապարտ եմ մարզիչներիս… Իմ կերտած պատմությունը նրանց շնորհիվ է»,- «Ինստագրամ»- ում գրել է Արթուր Ալեքսանյանը:

Գյումրեցի ըմբիշը 2016 թվականի Օլիմպիական խաղերի, 2019 թվականի Եվրոպական խաղերի, 2014, 2015, 2017 թվականների աշխարհի և 2012, 2013, 2014, 2018 թվականների Եվրոպայի չեմպիոն է: