Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է.
««Բռնության ձայնի» մասին
«Բնական է ես հավատում եմ, որ Հայաստանում կարան լինեն ու կան բազմաթիվ բռնության պատմություններ։ Մեր կոմպլեքսներից ելնելով ինչ ահավոր բան ասես լինում ա ու այնպես չէ, ոչ այլ երկրներում դա չկա։ ԲԱՅՑ անձամբ ես 0 վստահություն ունեմ էդ ֆլեշմոբի հեղինակ սեքս-բլոգերի էջում գրված կոնտենտի հանդեպ ու ասեմ ինչու։ Էդ աղջիկը ժամանակին էլի պատմություններ էր գրում եթե կհիշեք։ Հարցազրույցներ էր վերցնում մեկ գեյերից, մեկ տրանսերից, մեկ էլ չգիտեմ ումից ու հետաքրքիրն այն էր, որ հենց գրում էր ինչ-որ խնդրի մասին, հաջորդիվ գտնում էր մարդ, ով ունի այդ խնդիրմ ու իր հետ հարցազրույց անում։ Քանի որ ինձ ռեքվեսթ էր ուղարկել, անընդհատ տեսնում էի էդ պատմությունները, մի օր հետաքրքրեց, շատ կոռեկտ մեկնաբանություն գրեցի հարցնելով, որ եթե հասկանալի պատճառներով նա չի կարող բացահայտել հերոսների անձերը, հերոսներն էլ որևէ ինսայդերական ինֆորմացիա չեն տալիս, չեն բացահայտում բաներ, որոնք միայն իրենց կարգավիճակի տեր մարդը կարող էր իմանալ, ապա ո՞րն է այդ պատմությունների իրական լինելու ապացույցը։ Չէ որ նույն հաջողությամբ դու կարող ես վաղն էլ այլմոլորակայինի հետ հարցազրույց վերցնել, ով կասի օրինակ, որ սեքսը Մարսի վրա բավականին լուրջ խնդիր է ելնելով գրավիտացիոն առանձնահատկություններից։ Էս մեր սեքս-բլոգերը խիստ ագրեսիվ էր արձագանքել, ինչ-որ ընկերուհու թագ արել թե բա լօլ, նայի ինչ ա ասում, երեկոյան էլ գրել, թե բա իմ գեյ ընկերոջը ասեցի որ չես հավատում իրա գոյությանը, ահագին ծիծաղեց։
Այ սենց մանկամիտ ագրեսիա։ Դրանից հետո ոչ կարդում եմ, ոչ հետևում ոչ էլ առավել ևս վստահում էդ կոնտենտին։
Հիմա, այն որ մեր հասարակության մեջ կան այդ խնդիրները՝ անառարկելի է։ Այն, որ դրանք չի կարելի անտեսել՝ նույնպես։
Ես ուղղակի հույս ունեմ, որ այս ինֆորմացիոն առիթը ստեղծված չէ այլ շահերից ելնելով, այլ հարցեր առաջ տանելու համար։ Պետք է ուսումնասիրել ընթացքը, տեսնել ուր է տանում։ Այսպիսի թեմաներով հեշտ է մարդկանց էմոցիոնալ դաշտ գցել ու ուղղորդել, բայց պետք է ամեն դեպքում մնանք բանականության դաշտում որպեսզի ճիշտ գնահատական տանք թե բուն իրավիճակին ու թե դրա դեմ պայքարողների գործողություններին»։