65-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ երազում է կրկին մայրանալ։ Նա ասել է, որ թեև մեծ դուստր ունի, թոռնիկների համար շատ երիտասարդ է, ցանկանում է կրկին մայրանալ։
Ուսպենսկայան և նրա ամուսինը ցանկանում են դիմել արտամարմնային բեղմնավորման՝ երեխա ունենալու համար։
«Ընկերներ, ես որոշել եմ, փնտրում եմ ձվաբջջի դոնորի՝ արտամարմնային բեղմնավորման համար»,- գրել է նա Ինստագրամի իր էջում։
Թեև երգչուհու երկրպագուները միանշանակ չեն ընդունել այս լուրը, երգչուհին չի ցանկանում ոչինչ լսել, և խորհուրդ է տվել «չարակամներին հեռու մնալ»։