«Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է». ահազանգում են բնապահպանները
Advertisement 1000 x 90

«Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է». ահազանգում են բնապահպանները

Սևանա լիճը մասշտաբային ծաղկել է: Այս մասին հայտնում է «Էկոլուրը»՝ հրապարակելով արբանյակային լուսանկարներ Սևանա լճից:

«Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայումս՝ Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և նշում, որ լճի վիճակը նախկին տարիներին արված լրացուցիչ ջրբացթողումների և լճի մակարդակի նվազման հետևանք է:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս Սևանա լիճը ծաղկել էր: Ըստ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի՝ մակարդակի նվազման հետևանքով լճում ավելանում է օրգանական նյութերի կոնցենտրացիան, ինչն էլ նպաստում է լճի ծաղկմանը:

Նշենք, որ ս.թ. հուլիսի 2 -ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.81 մ: Նախորդ տարի նույն օրվա դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.82 մ:

1-ին նկար՝ Մեծ Սևան, 2-րդ նկար՝ Փոքր Սևան»,-ասված է հաղորդագրության մեջ:



Նման նյութեր