«Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ավտոմոբիլային ճանապարհի առավել խնդրահարույց հատվածի (Կոբի-Գուդաուրի) արդիականացումն իսկական փրկություն կդառնա փոխադրողների համար, այդ թվում` հայ: Այս մասին «Սաթի» լոգիստիկ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն ասաց Sputnik Արմենիային տված հարցազրույցում:
Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին Երևանում Sputnik Արմենիայի լրագրողի հարցին պատասխանելիս ասաց, որ վրացական կողմը որոշել է Կոբի-Գուդաուրի ճանապարհի ամենախոցելի հատվածի արդիականացման մրցույթի հաղթողին:
Այս հատվածը ձմռանը պարբերաբար փակում են առատ ձյան պատճառով: Դրա արդիականացումը Վրաստանի իշխանությունների խոշոր նախագծի մի մասն է։ Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, վեց կամուրջի և հինգ թունելի շինարարություն, այդ թվում` 9-կիլոմետրանոց թունել՝ Խաչի լեռնանցքի տակով:
Նախագիծը կարժենա 3,5 մլրդ դոլար, առայժմ անհայտ է, թե այն երբ ամբողջովին կիրագործվի:
«Տվյալ նախագիծը շատ կարևոր է փոխադրողների համար, քանի որ մենք մշտապես բախվում ենք լուրջ խնդիրների: Դա ճանապարհի առավել խոցելի հատվածն է», – ասաց Առաքելյանը:
Ճանապարհի այս հատվածում հաճախ են լինում փլուզումներ: Պատահում է, որ այդ հատվածն օրերով, նույնիսկ շաբաթներով փակ է լինում՝ անձրևների, ձնաբքի պատճառով: Արդիականացումից հետո փոխադրողները ճանապարհի այդ հատվածը կանցնեն թունելի միջոցով, որի գործունեությունը կախված չի լինի եղանակի քմահաճույքներից:
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am