ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը քննարկել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները
Advertisement 1000 x 90

ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը քննարկել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հուլիսի 3-ին  տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած քաղաքական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ պաշտոնական կայքից, դաշնակցությունից մասնակցել են ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը, «Ժառանգություն»-ից՝ կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, որպես համագործակցության եզրեր` ընտրվել են դատաիրավական բարեփոխումները, Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները:

Նշվել է, որ Արցախի և Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են։



Նման նյութեր