Հայ միլիոնատիրոջ կինը կդառնա Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի որդու կնքամայրը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ միլիոնատիրոջ կինը կդառնա Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի որդու կնքամայրը

Բրիտանիայի բնակիչները սպասում են թագավորական ընտանիքում մեծ իրադարձությանը. հուլիսի 6-ին տեղի կունենա արաքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկի մկրտությունը։ Այս ուրախալի իրադարձությունը հերթական մարտահրավերը կդառնա միապետական ավանդույթներին. ամուսինները որոշել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին և լուսանկարիչներին թույլ չտալ եկեղեցի մուտք գործել, ինչն իսկական սկանդալ է դարձել։ Միջոցառմանը ներկա կլինեն զույգի ամենամտերիմ հարազատներն ու ընկերները։

Միջոցառմանը ներկա կլինի նաև Մեգան Մարքլի վաղեմի ընկերուհին՝ Սերենա Ուիլյամսը։ Այժմ թենիսի աստղը գտնվում է Մեծ Բրիտանիայում և մասնակցում է Ուիմբլդոնի մրցաշարին։ Բրիտանացի լրագրողներին հաջողվել է պարզել, որ հենց մարզիկը կդառնա փոքրիկ Արչիի կնքամայրերից մեկը։

Մարքլն ու Սերենան շատ մտերիմ են. նրանք ընկերացել են դեռ այն շրջանում, երբ Մեգանը կարիերա էր սկսում կինոյում և այդ ժամանակներից ընկերական հարաբերություններ են պահպանում։ Սերենան հրավիրված էր արքայազնի ու Մեգանի հարսանիքին, ավելի ուշ մասնակցել է նաև Baby Shower տոնին, որը Մարքլը Նյու Յորքում կազմակերպել էր ի պատիվ ապագա երեխայի։

Երկրորդ կնքամայր կդառնա Մեգան Մարքլի ևս մեկ ընկերուհի՝ ոճաբան Ջեսիկա Մալրունին։ Իսկ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու կնքահայրեր կլինեն Հարրիի վաղեմի ընկերը՝ Մարկ Դայերը, ինչպես նաև Մարկուս Անդերսոնը, որը ծանոթացրել է Մեգանին ու Հարրիին։

Աստղային զույգի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ Մեգանի եւ Հարրիի համար շատ կարևոր է պահպանել մկրտության գաղտնիությունը։ Նրանք երազում են լուռ ընտանեկան տոն կազմակերպել, այդ պատճառով արարողությանը հրավիրված է միայն մեկ լուսանկարիչ, որի լուսանկարները հետագայում կհրապարակվեն լրատվամիջոցներում։

style.news.am



Նման նյութեր