«Եթե գնամ, կյանքիս վերջ կտամ»․ զորակոչիկի հետ տեղի ունեցած արտասովոր միջադեպի մանրամասները
Advertisement 1000 x 90

«Եթե գնամ, կյանքիս վերջ կտամ»․ զորակոչիկի հետ տեղի ունեցած արտասովոր միջադեպի մանրամասները

«Զինծառայողի մոտ նյարդային հիվանդության առկայությունը հաստատվելու դեպքում զինծառայողը կզորացրվի: Կան նյարդային հիվանդության տարբեր աստիճաններ, որոնց պարագայում անձը կարող է զորակոչվել կամ չզորակոչվել բանակ: Եթե պարզվի, որ զորակոչվելու ենթակա չէր, կզորացրվի»,- MAMUL.am-ի զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 19-ամյա զինծառայող Նարեկ Ս-ի միջադեպին:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ եթե ապացուցվի, որ զինծառայողը բանակ է զորացրվել նևրոտիկ այնպիսի հիվանդության պարագայում, որի դեպքում պետք է օրենքով չզորակոչվեր, կնշանակի, իրավասու հանձնաժողովը ժամանակին զորակոչման ենթակա լինելու մասին սխալ եզրակացություն տալով իր աշխատանքում թերացել է:

Զինծառայողի նևրոտիկ հիվանդ լինելու մասին MAMUL.am-ի հետ զրույցում նշեց Երևանի կայազորային հոսպիտալի տնօրեն Մհեր Սերոբյանը:

«Ըստ նախնական ախտորոշման՝ զինծառայողը նևրոտիկ հիվանդ է: Դա նշանակում է, որ նա կարող էր նախկինում ասել մի բան, իսկ հետո նշել, թե նման բան չի ասել: Դրանով է բացատրվում, որ ծնողների մոտ ասել է՝ կյանքին վերջ կտա, մեզ մոտ՝ հրաժարվել է ասածից: Հնարավոր է՝ վաղը նորից ասի նախկինում ասածը: Ծնողների խոսքով՝ իրենց որդու մոտ մինչև բանակ զորակոչվելն էլ նմանատիպ խնդիր եղել է, դա նոր բան չէ»,-ասաց բուժհաստատության տնօրենը: Երբ նախնական ախտորոշումը կհաստատվի, կորոշենք, թե ինչ ենք անում: Բնականաբար, զինծառայողին պետք է հետազոտել և բուժել»,-ասաց մեր զրուցակիցը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ եթե ապացուցվի, որ զինծառայողը բանակ է զորացրվել նևրոտիկ այնպիսի հիվանդության պարագայում, որի դեպքում պետք է օրենքով չզորակոչվեր, կնշանակի, իրավասու հանձնաժողովը ժամանակին զորակոչման ենթակա լինելու մասին սխալ եզրակացություն տալով իր աշխատանքում թերացել է:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին զինծառայողը հրաժարվել էր արձակուրդից հետո վերադառնալ զորամաս՝ հայտարարելով, որ եթե վերադառնա, իր կյանքին վերջ կտա:

mamul.am



Նման նյութեր