Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրեմն այսպես, մի քանի հստակ քայլեր, առանց որոնց չեմ պատկերացնում մեր հետագա զարգացումների անխոցելիությունը:
Քայլ 1
Քաղաքական գնահատական է տրվում ողջ նախորդ ժամանակաշրջանին՝ կառավարում, սահմանադրություններ, ընտրություններ, քաղաքական հետապնդումներ, կոռուպցիա, պատերազմ, հաղթանակ, մարդու իրավունքների խախտումներ, պետության զավթում, կոռուպցիա, աղքատություն, բնական ռեսուրսների թալան, կրթություն, արտագաղթ և այլն
Քայլ 2
Նոր սահմանադրության նախագծի մասնակցային մշակում՝ իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովում, և լիովին ազատ ու արդար հանրաքվեով այդ սահմանադրության ընդունում:
Քայլ 3
Նոր անկախ դատական իշխանության ձևավորում
Քայլ 4
Անցումային արդարադատության հայեցակարգի մշակում և ընդունում:
Եվ մնացած քայլերը հերթականությամբ:
Ի վերջո ոչ լեգիտիմ սահմանադրության խարանից պետք է ազատվել, և եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»: