Կոտայքի մարզում Subaru-ն բախվել է քարերին և շրջվելով հայտնվել դաշտում․ 17-ամյա 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոտայքի մարզում Subaru-ն բախվել է քարերին և շրջվելով հայտնվել դաշտում․ 17-ամյա 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com

Այսօր հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին Subaru մակնիշի 35 LC 407 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մայակովսկի գյուղի բնակիչներ 17-ամյա Լ․Օ-ն, 17-ամյա Է․Յ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 17-ամյա Դ․Ա․-ն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաննները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Հայրապետ Հակոբյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com