Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սևանը կանաչել է, Սևան են լցվում կոյուղաջեր, ամեն տեսակ աղտեղություն, Հայաստանի հրաշագեղ լիճը, քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը փրկել-պահպանելը բոլորիս, առաջին հերթին՝ իշխանությունների պարտքն է: Սակայն, Սևանը հենց իշխանությունից է ստացել ամենամեծ հարվածը. սրանից մոտ 22 տարի առաջ` ՀՀՇ-ական իշխանության օրեք, քանդվեց-թալանվեց Սևան մտնող ջրերը մաքրող, գործարկման պատրաստ կոլեկտորը։ Կոլեկտորի մեծ խողովակները, հսկա բեռնատարներով, տեղափոխում էին Այրում կայարան,այնտեղ մասնատում, որպես մետաղի ջարդոն առաքում արտեկիր։
Հոդված գրեցի այդ մասին, մեծ աղմուկ բարձրացավ։ Երևանում մի կազմակերպություն մամուլի ասուլիս արեց, ասացին, որ խողովակների փողով երեխաների համար Երևանում մարդկային զարգացման կենտրոն են ստեղծելու։ Դա, իհարկե, փուչիկ էր: Ազգի նվիրյալներ համարվողների հովանավորությամբ թալանվեց ազգիս մարգարիտ Սևանի կոլեկտորը, հետո իմացա, որ կոլեկտորի թալանն ինչ-որ գնդապետ է ղեկավարել»։