«Ես որպես քաղաքացի չեմ ընդունում այս շնորհավորանքը». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Ես որպես քաղաքացի չեմ ընդունում այս շնորհավորանքը». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Երկրի գլխավոր օրենքի օրն է այսօր: Սա այն գիրն է, որով ասվում է թե ինչ երկիր ենք մենք և ինչպիսի հարաբերություններ ու կենսակերպ է մեզ համար ընդունելի, որը ենթադրվում է պետք է ծառայի մեր բոլորիս բարեկեցությանը:

Պետք է ազնիվ լինենք ինքներս մեր հետ և հասկանանք, ընդունենք, որ երկրի գլխավոր օրենքը ստեղծման պահից ի վեր չի ծառայել հայ ժողովրդի և հայաստանցիների բարեկեցությանը: Ավելին, այն վերջին տարիների ընթացքում աղավաղվել է և ծառայեցվել նեղ խմբային շահերի սպասարկմանը, կորզող համակարգի կառուցմանն ու ժողովրդի կեղեքմանը:

Այս օրենքով է նաև պայմանավորված, որ ժողովուրդը չի կարողանում լիարժեք իրացնել իր իշխանությունը և ծառայեցնել դա իր բարեկեցությանը, համերաշխությանն ու կայուն զարգացմանը: Հետևաբար օրհասական է այս սահմանադրության փոփոխությունը: Ինչի հապաղումը մեզ բոլորիս շարունակում է պահել հոռի շրջանում:

Ես ակնկալում եմ, որ երկրի վարչապետը այսօր կանդրադառնա այս հարցին, սակայն այս պահի դրությամբ նա միայն շնորհավորում է քաղաքացիներին և մեջբերում սահմանդրության անփոփոխելի հոդվածները և շեշտադրում, թե իբր իշխանությունը այլևս պատկանում է ժողովրդին:

Սա ինքնախաբկանք է: Ես որպես քաղաքացի չեմ ընդունում այս շնորհավորանքը և ակնկալում եմ, որ երկրի դե-յուրե ղեկավարը, ժողովրդի տված բացառիկ քվեն օգտագործելով կծառայի ժողովրդին` նաև վերջ դնելով կեղծիքներով վերաշարադրած և կորզող համակարգի շարունակական գոյություն ապահովող ՀՀ ներկայի սահմանադրության գոյությանը և ժողովրդին սահմանադրական փոփոխությունների առաջարկ կներկայացնի»:



Նման նյութեր