Տավուշի մարզում 31-ամյա վարորդը Opel-ով շրջվելով հայտնվել է դաշտում․ 3 վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Սանավիացիայի ուղղաթիռով․ shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տավուշի մարզում 31-ամյա վարորդը Opel-ով շրջվելով հայտնվել է դաշտում․ 3 վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Սանավիացիայի ուղղաթիռով․ shamshyan.com

Երեկ, հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Աղասի Աղասյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VG 013 համարանիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ – Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Աղասյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Հակոբ Լոբասյանը և 33-ամյա Վարդան Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Սանավիացիայի ուղղաթիռով։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com