Կոտայքի մարզում Կանանց գաղութ տանող ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com
Advertisement 1000 x 90

Կոտայքի մարզում Կանանց գաղութ տանող ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com

Այսօր, հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակից դեպի Մայակովսկի գյուղ տանող ճանապարհի սկզբնամաս, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արամուս գյուղի բնակիչ 54-ամյա Սուրեն Համբարձումյանն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։

Ոստիկանները նշված խաչմերուկում հայտնեբերել են նրա վարած Opel մակնիշի 35 OA 360 համարանիշի ավտոմեքենան, որը նա շահագործում էր որպես տաքսի։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com