Մադրիդում ձերբակալվել է Իսպանիայի պատմության մեջ խոշորագույն կիբերհանցագործը, ում ձերբակալելու որոշում էր կայացրել 25 տարբեր դատարան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լյուպեն մականունը կրող 23-ամյա իսպանացին համացանցում բրենդային ապրանքանիշների կեղծ խանութների շնորհիվ կարողանում էր ամեն ամիս վաստակել մինչև 300 հազար եվրո: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ երիտասարդն անօրինական գործունեությամբ է զբաղվել արդեն երեք տարի:
Հայտնի է, որ նա անընդհատ փոխել է անունը և բնակության հասցեն:
Լյուպենից բացի ձերբակալվել է ևս երկու մարդ, առգրավվել են 50 հեռախոս և 100 հեռախոսային քարտ: