Հայերը երգեցին, հնդիկներն արեցին ինչ կարող էին. ինչպես է անցել Իչայի, Տապասիայի, Չակորի, Ակաշի և մյուսների մասնակցությամբ համերգը Երևանում. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայերը երգեցին, հնդիկներն արեցին ինչ կարող էին. ինչպես է անցել Իչայի, Տապասիայի, Չակորի, Ակաշի և մյուսների մասնակցությամբ համերգը Երևանում. life.tert.am

Հնդկահայկական երեկոն արդեն իրականություն է. մեկ անգամ հետաձգվելուց հետո այս անգամ համերգը սկսվեց 2 ժամ ուշացումով, ինչը պատճառ դարձավ, որ հանդիսատեսը կասկածեր, թե այն կկայանա: Անհամբերները հեռացան, համառները սպասեցին, իսկ փոքր-ինչ հոգնածները աղմուկով ներխուժեցին հետնաբեմ՝ հայտնելով իրենց անվստահությունն ու նեղսրտելով՝ այդքան սպասեցնելը ու բեմից բացատրություն չտալը ճիշտ չէ: Կրքերը հանդարտվեցին, ուշացած, բայց հանգիստ ու պճնված ժամանեցին հնդիկ դերասանները: Վերջիններիս ուշանալու պատճառը կազմակերպիչները չհստակեցրին:

Tert.am Life-ը ներկա է եղել համերգին, զրուցել հնդիկ դերասանների հետ ու ֆիքսել տպավորիչ դրվագները թե՛ հետնաբեմում, թե՛ բեմում:

Օդանավակայանում ժպտադեմ ու երկրպագուների հետ շփվող դերասանուհիները՝ Իչայի և Տապասիայի կերպարները մարմնավորող Թինա Դատտան և Ռաշամի Դեսային հետնաբեմում բոլորովին այլ տրամադրութամբ էին: Նրանք նախընտրեցին մնալ անհասանելի՝ փակ դռների հետևում: Փոխարենը Ռաթորի դերակատար Գաուրավ Չոպրան և Ակաշի դերակատար Մրունալ Ջայինը սիրով շփվեցին լրագրողների և երկրպագուների հետ:

«Ես հրավերներ եմ ստացել տարբեր երկրներից, եղել եմ շատ պետություններում, սակայն Հայաստանում բոլորովին այլ տեսակի սեր եմ զգում, սեր, որն իր ջերմությամբ նման չէ ուրիշ վայրերում ստացած էներգիային։ Այս օրերի ընթացքում այնքան տաք էմոցիաներ եմ ստացել, որ ուզում եմ էլի ու էլի գալ այստեղ, իհարկե, եթե հայ երկրպագուներն ինձ կրկին ցանկանան տեսնել։ Երբ այստեղ գալու առաջարկ ստացա, անմիջապես  համաձայնեցի, անգամ, գումարի մասին չցանկացա խոսել: Այդ հարցին անդրադարձել ենք համաձայնությունս տալուց հետո։ Շատ ուրախ եմ ու տպավորված, երախտապարտ եմ, որ կարողացա տեսնել այս մարդկանց, հանդես գալ նրանց առաջ,- ասաց Գաուրավ Չոպրան ու հավելեց, որ Հայաստանում անցկացրած առաջին օրը փոքրիկ խնդիրներով է անցել։ -Ես ունեցա ճամպրուկի հետ կապված խնդիր, չունեի ոչ հագուստ, ոչ կոշիկ, ոչ էլ, անգամ, ատամի խոզանակ։ Ամեն բան այստեղից եմ գնել, սակայն այնքան դրական էներգիայով էի շրջապատված, որ անկախ խնդիրներից, ինձ լավ եմ զգում»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջությամբ՝ life.tert.am