Իտալիայի հարավում վագրերի խումբը շարժական կրկեսում փորձի ժամանակ հարձակվել և սպանել է կենդանի վարժեցնողին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ներկայացումից մի քանի ժամ առաջ 61-ամյա Էտորե Վեբերը փորձ է արել չորս վագրերի հետ նրանց վանդակում:
Համաձայն դեպքի վայրում գտնվող անձանց, վագրերից մեկը կծել է վարժեցնողին, ինչից հետո նրան միացել են նաև մյուս վագրերը: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա ստացած վնասվածքներից մահացել է:
Նշվում է, որ Վեբերն իր ողջ կյանքը նվիրել է վագրերին և համարվել է ողջ աշխարհում ամենահայտնի կենդանի վարժեցնողներից մեկը: