
Ամերիկացի միլիարդատեր Քրիս Քլայնը, նրա դուստրը ու ևս 5 մարդ զոհվել է Բերմուդյան եռանկյունու հատվածում տեղի ունեցած ավիավթարից։ Նրանք այդ պահին գտնվել են ուղղաթիռում, որով ուղևորվում էին դեպի Բահամյան կղզիներ։ Ուղղաթիռի բոլոր ուղևորները մահացել են։
Հենց այսօր լրանալու էր միլիարդատիրոջ 61-րդ տարեդարձը։ Հեղինակավոր Forbes պարբերականի տվյալներով՝ ածխի բիզնեսով զբաղվող գործարարի կարողությունը շուրջ 1,8 միլիարդ դոլար է։