
Հնագույն Բաբելոն քաղաքը հռչակվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իրաքը 1983-ից լոբբիստական գործողություններ է իրականացրել, որ 4000 տարվա վայրը ներառվի ՄԱԿ-ի հեղինակավոր ցուցակում:
Քաղաքը հայտնի է իր կախովի այգիներով, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկն են: