Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի կենդանաբանական այգու թագավորական պինգվինը դարձել է Նորվեգիայի Թագավորական գվարդիայի բրիգադի գեներալ: Պինգվինին այդ կոչումը տրվել է հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Էդինբուրգում:
Նիլս Ուլաֆ անունով պինգվինը ստուգատես է անցկացրել, որի ընթացքում Էդինբուրգյան Թագավորական ռազմական նվագախմբերի շքերթի մասնակիցները պինգվինին պատվի են առել, իսկ շքերթի ղեկավար Դևիդ Էլֆրեյը նրան շնորհավորել է զինվորական աստիճանի բարձրացման համար: Դա արդեն կենդանաբանական այգու նույն անունով երրորդ պինգվինն է, որը ծառայում է Նորվեգիայի Թագավորական գվարդիայում և բարձրացում է ստանում: Մինչ այդ, Նիլս Ուլաֆը եղել է գվարդիայի պատվավոր գնդապետ և նրա թալիսմանը: Բացի այդ՝ 2008 թվականին նրան շնորհել են ասպետի կոչում, հայտնում է BBC-ն: