Հանցավոր սխեմա. Ձորաղբյուրի ամառանոցներում 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա. Մեկ ցիստեռն ջուրը վաճառում են 10 հազար դրամով
Advertisement 1000 x 90

Հանցավոր սխեմա. Ձորաղբյուրի ամառանոցներում 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա. Մեկ ցիստեռն ջուրը վաճառում են 10 հազար դրամով

Ձորաղբյուրի ամառանոցների մի խումբ բնակիչները նամակ են ուղարկել NEWS.am-ի խմբագրությունը, որում նշվում է, որ Ձորաղբյուրի ամառանոցները շաբաթներով ոռոգման ջուր չունեն:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Նոր Հայաստանում» շարունակվում են «Հին Հայաստանի» հոռի բարքերը:

Ջորաղբյուրի ամառանոցներում արդեն 2 շաբաթ է ոռոգման ջուր չկա: Ակնհայտ է, որ ամռան տապին ոռոգման ջուր չտալը լրջագույն վնաս կարող է հասցնել ծառերին և թփերին:

Սակայն Ձորաղբյուրի ամառանոցներին ոռոգման ջուր հատկացնողներն (այսպես կոչված ՋՕԸ) ունեն ուրույն մտածելակերպ և այս իրավիճակն օգտագործում են բավական շահավետ բիզնես անելու նպատակով: Տարատեսակ  պատճառաբանություններով հիմնավորելով շաբաթներով  ջուր չտալը, նրանք այդ նույն ջուրը բնակիչներին վաճառում են ցիստեռններով:

Այս ոչ բռնի, թավշյա իրավիճակում ամառանոցի բնակիչներին այլ ելք չի մնում, քան ցիստեռններով ջուր գնելը’ սեփական այգին կործանումից փրկելու համար: 1 ցիստեռն կամ 7 տոննա ջուրը տաղանդավոր ձեռներեցները վաճառում են 10.000 դրամով:

Ձորաղբյուրի ամառանոցների բնակիչները համոզված են, որ ոռոգման ջուր չտալը և այդ ջուրը թանկ վաճառելը հանցավոր սխեմայի դրսևորում է: Հրավիրում ենք Ջրային կոմիտեի և այլ պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի պարզվի, թե ինչպես է Թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր, որ Հայաստանում լինի այսպիսի հանցավոր մտածելակերպ և գործելաոճ:

Ձորաղբյուրի ամառանոցների մի խումբ բնակիչներ»:



Նման նյութեր