
Տարիներ առաջ Սևանա լճի մոտակայքում, Վարդենիսի շրջանում, Գիլի անունով լիճ է եղել, որը հանդիսացել է վարդագույն ֆլամինգոյի ժամանակավոր կայանավայրը: Բնության պարադոքս է. լիճը դեռ խորհրդային տարիներին չորացել է և այնտեղից տորֆ են արդյունահանել, իսկ չվող թռչունները սովորության համաձայն չեն մոռացել իրենց արդեն ջրից զրկված Գիլի տեղանքը, ժամանակավոր կայանելով այդ վայրում:
Նրանցից մի քանիսը հարմարվել են Սևանի խիստ կլիմային, բայց սննդակարգի փոփոխության արդյուքնում կորցրել են վարդագույն փետրավորումը: Լուսանկարներն արվել են Սևանա լճի Լճաշեն գյուղի մոտակա տարածքում, 2012 թվականին:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը