Դուռը լվացող Մարկուսը սոցցանցերի աստղ է դարձել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դուռը լվացող Մարկուսը սոցցանցերի աստղ է դարձել

Մուտքի դռան ապակին եռանդագին լվացող պատանի Մարկուսը դարձել է Twitter-ի աստղ: Պարող դեռահասին ներկայացնող հոլովակը նոյեմբերի 13-ին հրապարակվել է նրա ավագ քրոջ Twitter-հաշվում և կարճ ժամանակում հավաքել է 90 հազար ռեթվիթներ և 140 հազար լայքեր:

15-ամյա Մարկուսի քույրը նկարահանել է, թե ինչպես է եղբայրը պատուհանների լվանալը համատեղում պարերի հետ: Նա շարժումներ է անում Մայքլ Ջեքսոնի Don’t Stop ‘Til You Get Enough երգի ներքո: «Երդվում եմ՝ երբ նա փոքր էր, մայրս նրան գլխի վրա վայր է գցել»,- հոլովակին կից գրառման մեջ նշել է քույրը:

Մեկնաբանություններում սոցցանցի օգտատերերը Մարկուսի քրոջը շնորհակալություն են հայտնել հրապարակված տեսահոլովակի համար, նշելով, որ պարող դեռահասը բարձրացրել է իրենց տրամադրությունը:



Նման նյութեր