Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է. irakanum.am
Advertisement 1000 x 90

Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է. irakanum.am

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Մարտի մեկի գործով օրերս հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Հովսեփյանի հարցաքննությունը տեւել է մի քանի ժամ։

Նշենք, որ 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր և հենց նրա ենթակայությամբ էր գործում այն քննչական խումբը, որը զբաղվում էր տասը զոհերի մահվան հանգամանքների ու գործի մանրամասների բացահայտումով։

Նույն քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրված փորձաքննության արդյունքները կեղծելու համար։

irakanum.am