«Առինջ մոլ» առևտրի կենտրոնում ապրիլից սկսված ստուգումները շարունակվում են: Հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում այս մասին նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Կա հարուցված քրեական գործ և այդ գործը դեռ ընթանում է: Երբ կավարտվեն ստուգումները, բնականաբար, մենք հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Անանյանը:
2019 թվականի ապրիլին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն էին իրականացրել «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվել էր ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: