Կալիֆորնիայի երկրաշարժից առաջացած բեկվածքը երեւում է տիեզերքից. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կալիֆորնիայի երկրաշարժից առաջացած բեկվածքը երեւում է տիեզերքից. news.am

7.1 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի ունեցավ ամերիկյան Կալիֆորնիա նահանգում անցած ուրբաթ, Երկրի մակերեսին ստեղծել է ճեղք, որը երևում է տիեզերքից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով SFGATE պորտալին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բեկվածքը, որն առաջ է եկել ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնից ոչ հեռու, երևում է Planet Labs ընկերության արբանյակային նկարներից։ Բացի այդ, տեղանքի փոփոխության մասին են վկայում կալիֆոռնիական ճանապարհներին առաջացած ճեղքերը։ Այս առնչությամբ ներկայում փակ է ավտոմայրուղիներից մեկը, կատարվում են նորոգման աշխատանքներ, նշում է հեռուստաալիքը։

7.1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ Կալիֆորնիայի հարավում, այն մեկ շաբաթում երկրորդ ուժեղ երկրաշարժն էր նահանգի հարավում։ Դրա հետևանքով մոտ 200 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, մի քանի մարդ տուժել է։ Հինգշաբթի 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռիջքրեսթ քաղաքից 18 կիլոմետր հյուսիս-արևելք։

news.am



Նման նյութեր