Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված 26-ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է. նրա մարմնի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հետքեր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված 26-ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է. նրա մարմնի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հետքեր. shamshyan.com

Հուլիսի 9-ին պանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին:

Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր քաղաքացուն, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժաամնել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահան Գյոզալյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Կամարինի 42 տան բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ղալեչյանն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից բազմաթիվ հարվածի հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հարվածի հետքեր: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են փայտե մահակներ, դանակ և արնանման հետքեր;

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնի պետ Վ. Գյոզալյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն դեպքի որոշ հանգամանքներ պարզել են, այս պահին չենք հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Դիլիջանի դատախազ Էդիկ Հարությունյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com