
Օդում բախվել են Կատարի ռազմաօդային ուժերի երկու վարժական ինքնաթիռներ: Այդ մասին հաղորդել է Էմիրության պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում:
«Կատարի ռազմաօդային ուժերի երկու ուսումնա-վարժական ինքնաթիռներ բախվել են վարժական թռիչքի ժամանակ, օդաչուներին հաջողվել է ինքնանետվել»,- ասված է հայտարարության մեջ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: