«Հայրս իրեն ավելի լավ է զգում, նա լիովին սթափ է դատում». Արմեն Ջիգարխանյանի խորթ որդի. style.news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայրս իրեն ավելի լավ է զգում, նա լիովին սթափ է դատում». Արմեն Ջիգարխանյանի խորթ որդի. style.news.am

Մի քանի օր առաջ Մոսկվա է ժամանել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը։ Նա ապրում է ԱՄՆ-ում, սակայն ժամանակ առ ժամանակ այցելում է արտիստին։ Ստեփանը Տատյանա Վլասովայի որդին է, որի հետ դերասանն ամուսնացած էր մինչև 2015թ.-ը։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելուց հետո Արմեն Բորիսովիչի առողջական վիճակը վատացել է, այդ պատճառով նա ստիպված է եղել թողնել թատրոնում շատ լիազորություններ։ Ստեփանը պնդում է, որ այժմ Ջիգարխանյանի ինքնազգացողությունն ավելի լավ է, թեև վերջերս նա չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Տարեց դերասանի խնամքի հարցում օգնում է պրոֆեսիոնալ բուժքույրը։

«Ինքս չէի սպասում, որ մեր հանդիպումն այդքան ջերմ կանցնի։ Թռիքչի օրը կանգ առա հյուրանոցում։ Ուշ էր՝ երեկոյան ժամը տասը, բայց ամեն դեպքում զանգահարեցի նրան։ Նա վերցրեց հեռախոսն ու ասաց. «Այսօր արի»։ Եվ ես գնացի՝ անկախ թռիչքից հետո հոգնածությունից։ Հանդիպումը ջերմ անցավ, մենք կարծես վերադարձանք քսան տարի առաջ։ Մենք հարաբերություններ չենք պարզել՝ ինչու ինչ-որ բան այնպես չի եղել։ Ամեն ինչ անցել է, առաջ ենք շարժվել»,- ասել է Ստեփանը։

Ամբողջությամբ՝ style.news.am