Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքում գրել է.
«Սրանք իշխանության եկան մեղադրելով նախկիններին՝ տասնամյակներ շարունակ երկիրը և ժողովրդին թալանելու մեջ: «Ծեփեմ», «փռեմ ասֆալտին», «բյուջե վերադարձնեմ ժողովրդից խլածը», «հարայ բռնեք մկներին» և այլն. լոզունգներ, որոնք շատ մեծ հոգեբանական ազդեցություն ունեցան մարդկանց վրա և այս տրյուկով ժողովրդին հանեցին փողոց, խոստանալով սոցիալական և բարոյական արդարության հաղթանակ: Իսկ արդյունքում, մեկ տարի և ավելի է հետևյալ իրավիճակն է .
ա. Մինչ օրս ոչ մեկի «ապօրինի» միլիոնները չի ապացուցվել բ. Ոչ ոք չի դատապարտվել «թալանի համար»
գ. Ոչ մեկի միլիոնները չի վերադարձվել բյուջե:
Իհարկե սրա պատասխանը ունեն՝ դատական համակարգի անկախություն, վեթթինգ և այլն, բայց սրանք, ժաղովուրդը շատ լավ հասկանում է, որ ոչ այլ ինչ են քան «լոլոներ»…: Փաստացի ստացվում է հետևյալը.
Կամ մարդկանց զրպարտում էին, որ միլիոններ են գողացել բյուջեից, կամ իրականում այդ թալանը իրենք են հիմա անում: Երկու դեպքում էլ մարդիկ խաբված են, իսկ իշխանությունը շահեկան վիճակում: Շահեկան, որովհետև փաստացի՝ քաղաքական աճպարարները մի զարկով երկու նապաստակ խբեցին: Առաջին. արագ տեմպերով հարստանում են, անխնա վատնելով պետության միջոցները, բոլոր ոլորտները փաստացի անտեր վիճակում են և կառավարվում են իշխանության եկածների քմահահաճույքներով: Երկրորդ, որն էլ ամենավտանգավորն է, պատերազմ են սկսել ազգայինի դեմ: Աշխատում են մի քանի ուղղություններով միաժամանակ:
ա. Քանդում են հայ ավանդական ընտանիքի մոդելը՝ հարվածելով ազգի ռեպրոդուկտիվ ֆունկցիային և բարոյական նորմերին:
բ. Վարկաբեկում են հայ առաքելական եկեղեցին, քանդելով մեր հավատը, մեր ազգային լինելիության հիմնասյուներից մեկը:
գ. Հարվածում են զինված ուժերի թիկունքին՝ «խաղաղասիրական» և ադրբեջանասեր նախաձեռնություններով:
դ. Ակտիվորեն տարածում են և խրախուսում բաց հասարակության գաղափարները, որը դեմ է ազգայինին: Մեր ազգի և պետականության դեմ ուղղված այս մարտահրավերները, ոչ այլ ինչ են քան 21-րդ դարի պատերազմների ամենապրակտիկ և արդյունավետ մոդելներից մեկը: Այսպիսի տակտիկա կիրառվում է պետություններ քանդելու և ազգեր ոչնչացնելու դեպքում, և ի տարբերություն ռազմական զինատեսակներով պատերազմների, սա ավելի ավելի արդյունավետ է և միջազգային հանրությանը իրավունք չի տալիս միջամտելու այս կամ այն կողմի գործողություններին: Սա ամենավտանգավոր պատերազմն է մեր դեմ ուղղված: Բայց ի գիտություն ձեզ ասեմ. խայտառակ պարտություն եք կրելու, սերունդները ձեզ հիշելու են դավաճանի խարանը ճակատներիդ: Վաղ թե ուշ, մեր երկիրը ունենալու է ազգային իշխանություն, որովհետև ազգայինն է միայն այն երաշխիքը, որ կարող ենք որպես պետություն զարգանալ այս տարածաշրջանում, արժանապատիվ կյանքով ու կենցաղով ապրող ժողովուրդ պահել: Միայն ազգային տեսակը, հայրենասերը չի թալանի ու խաբի, միայն հայրենիք սիրողը այն կպաշտպանի ու կզարգացնի, միայն իր հողն ու ջուրը, իր ավանդույթները հարգողը կմտածի, որ իր երեխայից բացի պետք է մյուս երեխաներն էլ լավ ապրեն, միայն հայրենասերը կաշխատի, որ իր երկիրը անվտանգ ու բարեկեցիկ լինի: Կոսմոպոլիտի համար միևնույնն է ինքը որտեղ կապրի, ինչ սովորույթներով հասարակության մեջ, ինչ հավատով ու բարքերով: Հիմա հասկանում ե՞ք, թե սրանք ինչու են այդքան վախենում հայրենասիրությունից, ինչու են այդքան վառված հայրենասեր տեսակից, ինչու են գիշեր ու զօր լծված հայրենասիրության և ազգային արժեքների վարկաբեկմանը: Սրանց վտանգը նախկինները չեն, սրանց վախը՝ ազգայինն է, որի դեմ էլ պայքարի են դուրս եկել»: