
Երևանի Էրեբունի վարչական շրջանում երեկ` հուլիսի 10-ի կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում։
Նախնական վարկածով` որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Կրակոցները հնչել են, այսպես ասած, ուրախության առիթով։ Խնջույքի հրավիրված երիտասարդներից մեկն, ի նշան ուրախության, ատրճանակով 3-ից 4 անգամ կրակել է օդ։
Փողոցի բնակիչները, կրակոցների ձայնից անհանգստացած ու վրդովված, տներից դուրս են եկել։ Նրանցից մեկն ահազանգել է ոստիկանություն։ Ոստիկաններն արագ հայտնաբերել են կրակոցներ արձակածին ու բերման ենթարկել։ Մեր տեղեկություններով՝ նա ապրում է մայրաքաղաքում, 21 տարեկան է։