Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Այսօրվա ՀՀ կառավարության նիստին ոստիկանապետը զեկուցեց ճտպ-ների աճի մասին և թեթև քննարկում ծավալվեց հնարավոր պատճառների վերաբերյալ:
Քննարկմանը միացավ նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը. «Եթե կարելի է քննարկման հարց դարձնել մեկ գործոն ևս, որը կարծում եմ շատ կարևոր է, բացի նշվածներից:
Այդ գործոնը ինձ ներկայացրեց այս տարվա մարտին Հելսինկիում Ֆինլանդիայի իմ գործընկերը: Նա պատմեց, որ արդեն երկրորդ տասնամյակն է, որ մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում զարգացած հանրային տրանսպորտի համակարգ է ներդրվել, որն էապես թեթևացրել է տրանսպորտային ծանրաբեռնվածությունը և անգամ շահավետ չի խոշոր քաղաքներում փոքրալիտրաժ մարդատար տրանսպորտ օգտագործելը: Եվ անգամ Ֆինլանդիայում երկրորդ տասնամյակն է, որ շահավետ չի, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները ծառայողական մեքենա ունենան:
Այնպիսի զարգացած հանրային տրանսպորտային համակարգ է: Միգուցե այս գործոնը ևս արժե քննարկամն առարկա դարձնել»:
Փաշինյանը թեթև ժպիտով. «Չէ դա ակնհայտ բան եք ասում պարոն Մնացականյան, իհարկե պետք ա քննարկել»:
Ու անցան առաջ այլ թեմաների….
Գրողը տանի, և’ Կառավարության, և’ Ազգային Ժողովի նիստերին ավելի մակերեսային քննարկումներ ու մտքերի փոխանակում է տեղի ունենում, քան ասենք երբ մենք ընկերներով սիրողական մակարդակի քննարկում ենք անում:
Ինձ համար տարօրինակ է, որ Մնացականյանը արդեն տասնյակ տարիներ տարբեր զարգացած երկրներում է լինում, ու իրեն իր ֆինլանդական գործընկերը պետք է պատմեր հանրային զարգացած տրանսպորտի համակարգի կարևորության մասին ու նա դա դրանից հետո լուրջ ընդուներ և հայտարարեր դրա մասին ՀՀ կառավարության նիստում:
Դե էն, որ Փաշինյանը համակարգ ստեղծող մարդ չի, արդեն պարզ է, դրա համար էլ նման կարևորության հարցը, ասում են հա դե կքննարկենք ու անցնում են առաջ:
Սա ոչ թե քննարկել, այլ իրագործել է պետք:
Երևանի քաղաքապետարանը դեռ շարունակում է թիթեռնիկ նկարել, այնժամ երբ քաղաքի ճանապարհատրանսպորտային Չ-համակարգը էլ ավելի է քաոսային դառնում` պայմանավորված նաև դրան հեծանվորդների միանալով` առանց համապատասխան ենթակառուցվածքների առկայության:
հ.գ.
Մի 15 տարի առաջ շենքի շինարարության գլխին էի, մի բանվոր ունեինք, տարիքով մարդ էր, բայց մի քանի հոգու գործ էր անում: Հենց տեսնում էր մեկը գլխառադ ա անում, մինչև իմ խառնվելը ինքն էր դիտողություն անում` մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Ճուլտ ու քշի ես անում….գործ արա, գործ…»: Ամբողջությամբ վերագրելի ա մեր ներկա իշխանություններին»: