![](https://blog.168.am/wp-content/uploads/2019/07/7ce88bb5da6c07a902beafba30bc4c9f.jpg)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։
Հիվանդանոց է ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով կամ ովքեր և որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: