«Հորդորում եմ չանել չմտածված քայլեր». Վազգեն Սաղաթելյան
Advertisement 1000 x 90

«Հորդորում եմ չանել չմտածված քայլեր». Վազգեն Սաղաթելյան

Վազգեն Սաղաթելյանի հրապարակումը.

««Ոսկե Ծիրանում» ցուցադրվող՝ Ադրբեջանում նկարահանված ֆիլմի մասին։

Ժող, փառատոնի նոր ծրագրային տնօրենն իմ վաղեմի ընկերն ա։ Մենք ունենք տարբեր քաղաքական հայացքներ, բայց դա չի խանգարում մնալ ընկերներ։ Մտերիմ լինելու հանգամանքը չի խանգարում նաև տալ օբյեկտիվ գնահատական նույն փառատոնի հետ կապված։ Որպես օրինակ կարող եմ ասել, որ էդ բոլոր կարգախոսները (բացի «Կոֆե՞, Կենտրո՞ն, Կինո՞»-ից) ու դրանց արտահայտման ձևն ուղղակի ահավոր են ինձ համար։

Բայց դա խիստ երկրորդական բան է։ Հիմա կարևորի մասին։ Ուրեմն փառատոնի շրջանակներում այսօր ցուցադրվելու է ռուսական ֆինանսավորմամբ ու ռուսների կողմից Ադրբեջանում նկարահանված ֆիլմ, այնտեղ ապրող մալականների մասին։ Իհարկե պատերազմի մեջ գտնվող երկիրը պետք է միշտ զգոն լինի Ադրբեջանի հետ կապված ցանկացած հարցում, բացառի թշնամու քարոզչության ներթափանցումը մեր հասարակություն։ Միևնույն ժամանակ պետք է ռացիոնալ լինենք ու իրենց պես անհեթեթ բաներ էլ չանենք։

Էսօր լսեցի, որ ինչ-որ ուժեր ուզում են բողոքի ակցիա անել Մոսկվա կինոթատրոնի մոտ։ Որքան հասկանում եմ ուղղակի լսել են, որ թե ադրբեջանական կինոյա, որոշել են դեմն առնել։ Ժողովուրդ ջան, էդ ռեժիսոր բուրյատ աղջիկը եկել ա, տգեղ բան ա ստացվելու ու լրիվ անիմաստ տեղը։ Հորդորում եմ չանել չմտածված քայլեր։

Լիքը մարդ ա եկել արտասահմանից, խայտառակ ենք լինելու։ Եթե որևէ մեկը ճանաչում ա էդ ակցիայի կազմակերպիչներին, խնդրում եմ թագ անել, կարող ենք հանդիպել, կխնդրեմ փառատոնից որևէ մեկը ավելի մանրամասն բոլոր փաստարկներով ներկայացնի ֆիլմի բովանդակությունն ու հեղինակներին, ֆինանասավորումը և այլն։ Պետք չէ էմոցիոնալ բաներ անել միջազգային հանրության աչքի առաջ, մենք պետք ա տարբերվենք էլի էս մեր ոչ բարով հարևաններից»։



Նման նյութեր