«Հայլուր»-ի ևս մեկ նախկին աշխատակից է վերադառնում Հանրային հեռուստաընկերություն. asekose.am
Advertisement 1000 x 90

«Հայլուր»-ի ևս մեկ նախկին աշխատակից է վերադառնում Հանրային հեռուստաընկերություն. asekose.am

asekose.am-ի տեղեկություններով, լրատվական թողարկումների մեկնաբան, «Հայլուր»-ի նախկին հաղորդավար Սոնա Թորոսյանը, ով երկրորդ անգամ մայրանալուց հետո  գտնվում է ֆիզարձակուրդում, շուտով նույնպես վերադառնալու է  Հանրային հեռուստաընկերություն և վարելու է լուրերի թողարկումը, որն այսուհետ կոչվելու է «Օրակարգ»:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական բլոկի ղեկավարության փոփոխությունից հետո, այսօր հայտնի է դարձել, որ Նվեր Մնացականյանն այլևս չի վարելու լրատվական թողարկումն ու «Հարցազրույց» ծրագիրը:

Ըստ ասեկոսեների, քննարկվում է նաև «Առաջին լրատվականի» հաղորդավար Զարուհի Ռշտունուն այլ հաղորդում տեղափոխելու կամ աշխատանքից ազատելու հարցը:



Նման նյութեր