Ընտանիքը ձեր ամրոցն է, որն անընդհատ պետք է պաշտպանել օտարների մշտական ներխուժումից։
Տղամարդն ու կինը միմյանց համար պետք է ամեն ինչ լինեն։
Ձեզ համար ուղեկից ընտրելով՝ մտածեք, թե ինչ եք փնտրում տղամարդու մեջ, ով կարող է նա ձեզ համար լինել։ Եթե դուք սիրեկան եք փնտրում ու մոռանում եք շփման մասին, ապա մի էլ սպասեք, որ ձեր ընտրյալը ձեզ հետ կարևոր բաների մասին զրույցներ կվարի։
Եթե զրուցակից եք փնտրում, ապա պարտադիր չի, որ նա հարուստ լինի։
Որքան հստակ դուք հասկանաք, թե ինչ եք փնտրում՝ կյանքի ընկեր ընտրելով, այնքան քիչ անսպասելի բաներ ու հիասթափություններ կլինեն ապագայում։
Կինն ամուսնուց ոչ մի այնպիսի գաղտնիք չպետք է պահի, որով կիսվում է ուրիշների հետ, և ամուսինն էլ կնոջից չպիտի գաղտնի պահի մի բան, որ նա պատմում է օտար մարդկանց։
Մոր հետ ունեցած գաղտնիքները փչացնում են ամուսնու հետ հարաբերությունները։ Ընկերուհիների հետ երկար ժամանակ անցկացնելը լարվածություն է մտցնում ընտանիքում։ Սա պետք է իմանալ։
Ի՞նչ անել։
Մտածիր, նախքան գաղտնիքներդ, բացի ամուսնուցդ, մեկ այլ մարդու վստահելը։ Մտածիր, թե ինչպես հարաբերություններդ այնպիսին դարձնես, որ քեզ մոտ ցանկություն չառաջանա որևէ մեկի վստահել, բացի ամենահարազատ մարդուց։ Մտածիր՝ ինչ անել, որ ամուսինդ էլ իր բոլոր գաղտնիքները քեզ վստահի, այլապես ի՞նչ իմաստ ունի միմյանց հետ լինելը։
Կնոջ սրտում պետք է թաղված լինեն՝ ամուսնու, իսկ ամուսնու սրտում՝ կնոջ թերությունները։
Մի շտապիր հեգնել ու փորձել արդարանալ, եթե վեճի ժամանակ անընդհատ հիշեցնում ես ամուսնուդ թերությունների մասին։
Հիշիր, թե ինչպես ես ընտրել ամուսնուդ։ Նա լավագո՞ւյնն է եղել, թե՞ պատահական մեկը։
Եթե լավագույնը, ուրեմն, եթե դու հիմա դժգոհ ես նրանից, կա նաև քո պատասխանատվությունը։ Կինն ազդում է տղամարդու վրա։ Կարելի է ազդել այնպես, որ նա ցանկանա ավելի լավը դառնալ։ Իսկ կարելի է նաև փչացնել մարդուն։ Քո ազդեցությամբ դու կարող ես դևին բաց թողնել քո զուգընկերոջ հոգուց ու չնկատել։ Պետք է կարողանաս այնպես ազդել նրա վրա, որ նրա հոգում մեծ տեղ ունենա աստվածայինը, ստեղծարարը ու հարգալիցը։ Նա քեզ դրա համար շնորհակալ կլինի։ Ամուսինները երբեք իրենց չպետք է թույլ տան կատակներ, որոնք վիրավորական կլինեն։
Ամուսինն ու կինը երբեք չպետք է նույնիսկ կատակով բողոքեն միմյանց ծանոթ ինչ-որ մեկի մոտ իրարից, քանի որ այդ առաջին հայացքից անմեղ բանը կարող է իրարից օտարացնել նրանց։
Մի դավաճանեք միմյանց՝ ամբողջ աշխարհին պատմելով ձեր թերությունների մասին։
Եթե նրա մեջ քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, զբաղվիր քեզնով։ Միայն ինքդ քեզ փոխելով՝ կարող ես ուրիշին փոխել։
Ընտանիքը սուրբ վայր է, երկնքի խորհրդանիշը, հայելի, որում մենք տեսնում ենք մեր արտացոլանքը։
Այդ վայր սրբություն կամ տխեղծ ինչ-որ բան բերում են միայն տղամարդը կամ կինը։ Մյուսներն այդ վայրը պղծում են միայն նրանց թողտվությամբ։
Թույլ մի տուր, որ որևէ մեկը վատ խոսի ամուսնուդ մասին, ու ինքդ երբեք նրան մի ստորացրու ոչ բառով, ոչ էլ որևէ պատմությամբ։
Հիշիր, հենց որ դու սկսում ես քո ամուսնուց բողոքել ինչ-որ մեկին, դու բացում ես այն դարպասները, որոնցով չարը, ոչ կառուցողական էներգիան, ուժը մտնում են ձեր ընտանիք։
Օտար նախանձը քայքայում է ընտանիքը։ Քո երջանկությամբ մի պարծեցիր ուրիշների մոտ։ Մարդն իր բնույթով թույլ է և հակված է նախանձել ուրիշի երջանկությանը։
Ավելի լավ է՝ լռիր ու լսիր ուրիշներին։ Փայփայիր քո հարաբերություններն օտար աչքերից ու մտքերից, նրանից, ինչ դու չես կարող վերահսկել։
Ընկերներն ու ծանոթները չպետք է ներխուժեն ձեր ընտանեկան կյանք։
Ինչ-որ բան խորհուրդ տալով՝ նրանք կգնան իրենց գործերով զբաղվելու, իսկ դու փորձարկումներ կանես՝ հետևելով նրանց խորհրդին։
Ինչը լավ է ուրիշների համար, կարող է վատ լինել ձեր ընտանիքի համար։ Ուշադիր ու զգույշ եղիր։
Լսեք ձեր սրտի ձայնին, հետևեք նրան, ձեզ վրա ձեր ընտանիքի խաղաղության համար պատասխանատվություն վերցրեք։
Ամուսինները պետք է ամբողջովին վստահ լինեն, որ ամբողջովին միմյանց են պատկանում, ինչը նրանց տալիս է ազատության, անդորրի ու վստահության զգացողություն։
Երկուսով ձեզ համար ավելի հեշտ պետք է լինի հաղթահարել կյանքի դժվարությունները, քան միայնակ։ Դրա համար էլ դուք միասին եք։ Դուք պետք է վստահեք միմյանց ու գնահատեք ձեր զուգընկերոջ վստահությունը։ Մի փորձեք խաբել նրան։
Հետևեք այն բանին, որ տարաձայնությունների ոգին մուտք չգործի ձեր ընտանիք։
Սկսելով վիճել՝ հիշիր, թե ինչ ես դու ուզում ավելի շատ՝ երջանի՞կ լինել, թե՞ ճիշտ։ Ճիշտ լինելը քեզ երջանիկ կդարձնի մի կարճ պահ։ Զսպիր քո՝ ճիշտ լինելու ցանկությունը, փայփայիր քո երջանկությունը։ Հարաբերություններիդ մեջ ստեղծարար ուժ մտցրու, միավորող ուժ։
Հարաբերությունները, որոնցում խաղաղություն ու համաձայնություն կա, մեր անհանգիստ աշխարհում ամենաարժեքավոր բանն է։
Եթե դուք ձգտեք դեպի միասնություն, տարակարծությունները կչեզոքացվեն, և ընտանիքում կրկին սերը կիշխի։
Միասնության կերտումը մեծ աշխատանք է, ինքնին այն չի հայտնվի։ Կարող է այնպես ստացվել, որ այդ միասնության մեջ ամուսինն այդ միասնության մասին ավելի քիչ կարող է իմանալ, քան դու։ Դրա համար էլ ճանապարհի սկզբում դու ավելի շատ ջանքեր ստիպված կլինես գործադրել՝ հոգ տանելով ձեր միասնության մասին, որպեսզի նա զգա այդ արժեքը ու ինքնակամ կանգնի դրա պաշտպանության կողքին։
Հնարավոր է, դու ինքդ չես հասկանում, որ ամուսնու հետ միասնությունը երջանկության գրավականն է։ Երբ նա քեզ կներքաշի այդ պրոցեսի մեջ, դու դա կարող ես ընկալել՝ որպես քո ազատությունների ու իրավունքների սահմանափակում։
Ամուսնուդ հետ միասնական լինելն արվեստ է, որով ոչ յուրաքանչյուր կին է օժտված։ Դա պետք է սովորել։
Ամուսինն ու կինը պետք է հիշեն, որ կարող են առաջ գնալ՝ իրենց չդատապարտելով դժբախտ կյանքի առաջացող հակասությունների պատճառով։
Նրանք, ովքեր անգամ ամենաաննշան տարաձայնություններ են իրենց թույլ տալիս, չարի ուժերն իրենց տնից ներս են թողնում։
Ձեր տունն ու հարաբերությունները պահպանեք չար ուժերից։
Չար ուժերը մեր կյանք են գալիս միայն մարդկանց միջոցով։ Մենք այն ինքներս ենք ներս թողնում։ Զբաղվեք ինքներդ ձեզնով, զարգացեք, աշխատեք ձեզ վրա, դարձեք այն դարպասները, որոնց միջով ձեր կյանք են մտնում իմաստնությունը, բարին ու երջանկությունը։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը