
ԱՄՆ Ատլանտա քաղաքի բանուկ ավտոմայրուղում բացվել է ընթացքի մեջ գտնվող ինկասացիոն մեքենայի դուռը, և թղթադրամները թափվել ու տարածվել են ճանապարհով մեկ:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, Սանդի Սփրինգս քաղաքի մերձակայքում՝ I-285 մայրուղում:
Բազմաթիվ վարորդներ, տեսնելով թափված փողերը, կանգնեցրել են իրենց մեքենաները և շտապել են դրանք հավաքելու:
Ոստիկանները հայտնել են, որ ճանապարհին «զգալի քանակությամբ գումար է թափվել», և հավելել են, որ միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, որևէ վթար տեղի չի ունեցել: