Պավել Թադևոսյան. «Ամաչում եմ, որ էդ դատական համակարգի ներկայացուցիչներից որոշների հետ դասավանդում եմ նույն ամբիոնում…»
Advertisement 1000 x 90

Պավել Թադևոսյան. «Ամաչում եմ, որ էդ դատական համակարգի ներկայացուցիչներից որոշների հետ դասավանդում եմ նույն ամբիոնում…»

Պավել Թադևոսյանի հրապարակումը.

«Այսօր մայրս գենդերի հիմքով կարող էր ընտրվել բարձրագույն դատական խորհրդի ամդամ, բայց տիկին Նախշուն Տավարածյանը, որոշելով դառնալ պարզապես մեկանգամյա օգտագործման գործիք, որոշեց ընտրություններից ինն ամիս հետո երդվել ու ստանձնել անդամի պարտականությունները: Ու էսօր հայտարարումա, որ հավեսը տվելա, էսօր երդվումա: Է որոշեիր մի երեք տարի հետո երդվեիր, ստանձնեիր պարտականությունները ու միանգամից անցնեիր թոշակի: Բարձր թոշակդ ապահոված կլիներ, Տիկի´ն: Հլը մի հատ էլ ասումա որ էդ անօրինակնությանը դեմա արտահայտվել միայն մայրս` Հովսեփյան Սիման: Իմ համար մեծ պատիվա, որ մայրս դրա դեմ իրոք պայքարելա ու շշմելու ելույթա ունեցել իսկապես էդ ծիծաղաշարժ անօրինակաության դեմ ու մեկը ձայն չի կարողացել հանի էդ ելույթից հետո ի պաշտպանություն տիկնոջ: Զուտ թուլամորթորեն հայտարարել են, որ թեման փակա: Բայց մայրս հուրախություն մեր ժողովրդի մենակ չի էղել, եղել են էլի ուժեղ ելույթներ, իսկ տիկնոջ երդման ընթացքում դատավորների մի մասը ցուցադրաբար լքել են դահլիճը: Հարգանքներս…

Հարգանք ասեցի հիշեցի. ամաչում եմ, որ էդ դատական համակարգի ներկայացուցիչներից որոշների հետ դասավանդում եմ նույն ամբիոնում… էդ պաշտոնները անցողիկ են, հարգանքը` մնայուն…»:



Նման նյութեր