5 պատճառ, թե ինչու է արագ պատրաստվող լապշան վտանգավոր
Advertisement 1000 x 90

5 պատճառ, թե ինչու է արագ պատրաստվող լապշան վտանգավոր

Արագ պատրաստվող լապշան աշխարհում ամենատարածված մթերքներից մեկն է։ Այն առաջարկում է սովի հագեցման արագ և հարմար եղանակ, հատկապես, երբ հագեցած գրաֆիկ ունեք։ Fithacker.ru կայքը գրում է, որ այն բաղկացած է բաղադրիչներից, որոնք կարող են մի քանի պատճառով վնասել առողջությանը։

Նատրիումի գլուտամատի բարձր պարունակություն։ Սա կրկնապատկում է հիպերտոնիայի, սիրտ-անոթային և երիկամների քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Որոշ մարդիկ կարող են հատկապես զգայուն լինել այս նյութի նկատմամբ. նրանց մոտ առաջանում է գլխացավ, ցավեր կրծքի հատվածում։ Այն կապում են նաև այլ հիվանդությունների առաջացման հետ։

Նատրիումի բարձր պարունակություն։ Որպես կանոն՝ արագ պատրաստման լապշան, որը մեծ քանակով նատրիում է պարունակում, մեծացնում է անոթային հիպերտենզիայի, ինչպես նաև երիկամներում քարերի և այլ խնդիրների առաջացման հավանականությունը: Արագ պատրաստվող լապշան սովորաբար պարունակում է 800 մգ նատրիում, ինչը խորհուրդ տրվող չափաքանակի կեսն է։ Առողջ մեծահասակների համար նատրիումի անհրաժեշտ քանակն օրվա ընթացքում 2400 մգ-ն է։

Անտիֆրիզ է պարունակում։ Արագ պատրաստման լապշայի բաղադրության մեջ մտնում է անտիֆրիզ, որը կանխարգելում է լապշայի չորացումը։ Այն ներծծվում է օրգանիզմի կողմից և կուտակվում լյարդում, երիկամներում և սրտում, ինչը ժամանակի ընթացքում կարող է վնասման հանգեցնել։

Խոչընդոտում է օրգանիզմի կողմից կարևոր սննդարար նյութերի յուրացմանը։ Վնասակար հատկություններից մեկն այն է, որ արագ պատրաստվող լապշան խոչընդոտում է օրգանիզմի կողմից այլ մթերքից ստացված սննդարար նյութերի յուրացմանը։ Այն բացասական ազդեցություն է գործում նյութափոխանակության համակարգի վրա նույնիսկ օգտագործումից մի քանի ժամ անց։ Հետևաբար, եթե դուք կերել եք արագ պատրաստող լապշա, ապա նաև՝ միրգ կամ բանջարեղեն, ձեր օրգանիզմը չի կարողանում ամբողջությամբ յուրացնել սննդարար նյութերը, որոնք պարունակում է այդ մթերքը։

Կոնցերոգեն բաղադրիչներ է պարունակում։ Բացի քիմիական հավելումներից՝ արագ պատրաստվող լապշան նաև կոնցերոգեն նյութեր է պարունակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am