
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Ջոզեֆ Դոուլին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Ջոզեֆ Դոուլին (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։