
Առավոտյան ժամերին Բաքվից Բաթումի թռիչք իրականացնող օդանավը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրեջք կատարել Բաթումիում և վերադարձել է Բաքու: Ինքնաթիռը պատկանում է «Buta Airways»-ին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Buta Airways»-ի տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը արդեն վայրեջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի օդանավակայանում: