
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 12-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել պայմաններին:
Այնուհետև կենտրոնի գրադարանում Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին և ամփոփել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկամյակը: