
Կարինա Գագրիյանը, որը ներկայանում է որպես երգչուհի, տհաճ պատմության մեջ է ընկել։ Աղջկան ձերբակալել են Մոսկվայի Արբատ փողոցի վրա գտնվող «Չայխոնա» սրճարանում իր երգերը չափազանց բարձր կատարելու համար։
Ինչպես գրում է Mash տելեգրամ ալիքը, աղջիկն իրեն շատ տարօրինակ և ոչ ադեկվատ է պահել։ Ականատեսները ստիպված են եղել ոստիկանություն և շտապօգնություն կանչել։ Աղջկան ուղարկել են հոգեբուժական կլինիկա։
Կարինա Գագրիյանը (կամ KERIKA) «Ոսկե պիպա» անունով տեսահոլովակը ունի և համատեղ երգ` ռեփեր Պտախայի հետ։