ԱՄՆ Կոնգրեսականների նախաձեռնությունների հետ ՀՀ քաղաքական ղեկավարությունը որևէ առնչություն չունի, դրանք հայ համայնքի աշխատանքի արդյունքն են․ Սուրեն Սարգսյան. tert.am
Advertisement 1000 x 90

ԱՄՆ Կոնգրեսականների նախաձեռնությունների հետ ՀՀ քաղաքական ղեկավարությունը որևէ առնչություն չունի, դրանք հայ համայնքի աշխատանքի արդյունքն են․ Սուրեն Սարգսյան. tert.am

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանին որոշ զինատեսակներ վաճառելու արգելքի մասին ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկը Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվելը շատ կարևոր էր:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ այդ առաջարկը ներկայացնելու նախաձեռնությունը հայ համայնքի և կոնգրեսականի կողմից վաղուց էր սկսվել, և դրա ընդունվելը բացառապես նրանց ջանքերի արդյունքն է:

«Լավ առիթ էր ստեղծվել. հաջորդ ֆինանսական տարվա համար թղթերը մշակելիս և պաշտպանության ոլորտում քաղաքականությունը մշակելու համար Բրեդ Շերմանն առաջարկել է նախագծում մշակել է մի հոդված, որով կարգելվի Միացյալ Նահանգների իշխանություններին Ադրբեջանին այնպիսի  տեխնիկական միջոցներ վաճառելը, որոնք կարող են սպառնալ քաղաքացիական օդանավերին, որոնք կարող են թռչել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, նրա տարածքով կամ էլ Ստեփանակերտի օդանավակայան»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր