Յուրի Ջորկաեֆի որդին հանդես կգա Շոտլանդիայում
Advertisement 1000 x 90

Յուրի Ջորկաեֆի որդին հանդես կգա Շոտլանդիայում

Հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդին կարիերան կշարունակի Շոտլանդիայի առաջնությունում:

Ջորկաեֆի կրտսերը` Օհան Ջորկաեֆը, կխաղա շոտլանդական բարձրագույն խմբում հանդես եկող «Սենթ Միրեն» ակումբում: 22-ամյա կիսապաշտպանը թիմի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր: Նա հանդես կգա 23 համարի մարզաշապիկով:

Օհան Ջորկաեֆը մինչ այս հանդես էր գալիս ֆրանսիական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Նանտ» ակումբում: Նա մի քանի օր մասնակցել է նաև Հայաստանի երիտասարդական թիմի ուսումնամարզական հավաքին: