Տարիներ առաջ շոուբիզնեսյան աշխարհի կյանքի լուսաբանումը վստահված էր ժամանակին մեծ համբավ ու տարածում ունեցող «ԵՍ» ամսագրին, որի գլխավոր խմբագիրն էր լրագրող, մոդել Անի Քոչարը:
Այժմ ամսագիրը չկա, Անին էլ Գերմանիայում է՝ բուժման նպատակով:
ArmDaily.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ՝ ծանր հիվանդության,երկարատև բուժման, առողջական ներկա վիճակի, որդու, դժվարությունները հաղթահարելու և անձնական կյանքի մասին:
-Անի , նախ ինչպես եք։ Ի՞նչ փուլում է բուժումը։ Ինչպես՞ իմացաք, որ քաղցկեղ ունեք։
– Փառք Աստծո շատ լավ եմ: Դեղորայք եմ ստանում, որը պետք է խմեմ մինչև հունվար ամիսը: Ինչպես նաև բնական մեթոդներով փորձում եմ պահել բուժման արդյունքները. օգտագործում եմ խոտաբույսեր և հակաքաղցկեղային պտուղներ:
Հիվանդությունը շատ պատահական է բացահայտվել, մահամերձ եմ անգամ եղել, ամիսներ շարունակ հիվանդանոցում անցկացրել, քիմիաթերապիա ստացել, սակայն այդ ամենն արդեն իսկ հաղթահարված է. այդ դժոխքը հիշել անգամ չեմ կամենում: Աստծո հրաշքով շատ արագ հաղթահարեցի այդ չարաբաստիկ հիվանդությունը, ինչի համար ամեն օր փառք եմ տալիս Տիրոջը: Գերմանացի բժիշկներն անգամ ապշած են արդյունքներից, քանզի ինձ մոտ արյան քաղցկեղի մի տեսակ էր, որից շատ քչերն են փրկվում:
-Հիասթափություն, վախ, մարդկանցից մեկուսանալ… ի՞նչ զգացողություններ էին։
– Այդ ամենը եղել է և դեռ ավելին. Մարդկային բոլոր հնարավոր զգացմունքներն ու զգացողությունները, հույզերն ու ապրումներն ունեցել եմ և դա բնական է կյանքի համար կռիվ տվող մեկի համար: Շատ հակասական զգացողություններ ես ունենում, շատ մտատանջող հարցեր` ինչպես, ինչու. Հատկապես, երբ ողջ կյանքդ առողջ ապրելակերպ ես վարել և վնասակար որևէ սովորություն էլ չես ունեցել: Դժվար է ընդունել, որ բախվել ես նման խնդրի, բայց և փորձում ես գերմարդկային ճիգեր գործադրել և դուրս գալ անդունդից: Երբ թվում էր, թե ամեն բան ավարտված է, անգամ այդ պահերին փորձում էի ժպտալ և կողքիններիս հույս տալ, որ ապրելու եմ, որ հաղթելու եմ, որ ամեն բան լավ է լինելու:
Մեծ և անմնացորդ հավատքի շնորհիվ հաղթեցի այդ չաիքին և այսօր առավել քան երջանիկ եմ, որ ապրում եմ, որ որդուս կողքին եմ, որ ծնողներիս չդժբախտացրի և որ շատերի համար հույսի շող եմ դարձել:
Ամբողջությամբ՝ armdaily.am