
Կենսաբան Հովակիմ Զաքարյանի հրապարակումը.
«Լավ նորություն
Մեր և Կենսաբանական պրոցեսների համակարգչային մոդելավորման լաբորատորիայի համատեղ ծրագիրը հետաքրքրել է Atomwise ընկերությանը, որը հանդիսանում է նոր դեղերի հայտնաբերման ոլորտում արհեստական բանականություն օգտագործող ամենահայտնի ընկերություններից մեկը:
Մոտ ապագայում Atomwise, օգտագործելով իրենց մշակած ալգորիթմերը, մեզ համար ուսումնասիրելու են հազարավոր միացությունների ակտիվությունը, որից հետո լավագույն 70 միացությունները տրամադրելու են մեզ՝ հետագա հակավիրուսային և հակաքաղցկեղային հետազոտությունների համար»: