Կինը կյանքի աղբյուրն է։ Նա տղամարդու հետ կիսում է իր էներգիան, ծնում ու դաստիարակում է երեխաներին, հոգ է տանում ընտանիքի ու տան մասին, իր փխրուն ուսերին է կրում երեխաների, ծնողների, ամուսնու խնդիրները։
Հոգեբանը դիմում է բոլոր կանանց, ովքեր կորցրել են հույսը, էներգիան ու ուժերը կենսական սխրանքներ գործելու համար։
Ստորև հրապարակում ենք այդ նամակը։
«Հոգեկան հանգստությունը, վստահությունը, լավ տրամադրությունը, ուրախությունն ու լույսը, որոնցով լցված են ձեր հոգին, անպայման կվերադառնան։ Ես գիտեմ, հիմա դուք գտնվում եք շփոթմունքի մեջ և կարծես թե կորցրել եք ձեր հույսը։
Սա ժամանակավոր վիճակ է։ Յուրաքանչյուրն է իր կյանքում ապրում այսպիսի շրջան, սա ընդամենը հերթական գլուխն է, և երբ այն ավարտվի, ձեզ կվերադառնան նախկին ինքնավստահությունն ու կենսուրախությունը։
Ձեզ թվում է, որ ձեր կյանքն ընթանում է սխալ ուղղությամբ, դուք անհաջողությունը անհաջողության հետևից եք կրում։ Թվում է, թե դուք ուրիշի կյանքով եք ապրում։ Բայց այդ ամենը շուտով կավարտվի, քանզի ոչինչ չի կարող ավերժ ձգվել։
Հիշեք՝ դուք ծնվել եք ոչ այն բանի համար, որ այդպես հեշտ հանձնվեք։ Դուք այս աշխարհ եք եկել ուժ ու վստահություն ձեռք բերելու համար, ձեզ շրջապատող մարդկանց ցույց տալու համար, թե ինչի եք դուք ունակ։
Ես գիտեմ, որ դուք ձեզ վատ եք զգում, դուք անցել եք կրակի ու ջրի միջով և նույնիսկ ավելի վատ բաների միջով։ Եվ հիմա ձեզ թվում է, որ հիմա միայն մեկ տարբերակ գոյություն ունի՝ պարզապես հանձնվել։ Բայց դուք սխալվում եք, շատ ուժգին եք սխալվում։
Անառողջ հարաբերությունները, այրող կրքերը, փշրված հույսերը, չիրականացված երազանքները… Այս ամենը եղել են ձեր կյանքում։ Բայց դուք կարողացել եք գոյատևել։
Ձեր սիրտը կոտրել են, բաժանել հարյուրավոր մանր մասնիկների, բայց դուք կրկին ու կրկին սոսնձել եք այն ու շարունակել պայքարել։
Ի՞նչ կարող է լինել միակողմանի սիրուց ավելի վատ… Միայնություն ու դատարկություն։ Հիմա դա այն ամենն է, ինչ ձեզ մնացել է։ Դուք ձգտել եք դեպի նպատակը, բայց պարտվել եք անհավասար մարտում։ Այս իրավիճակը ծանոթ է բոլոր մարդկանց։
Պարտությունից հետո ձեզ թվում է, որ դուք արժանի չեք, թուլակամ եք, ձեզ չեն բավականացնում խիզախությունն ու վճռականությունը։ Դուք ձեզ մեղադրում եք այն բանում, որ բավարար ջանքեր չեք գործադրել։ Բայց դա այդպես չէ։
Հիշեք՝ ոչինչ իզուր չի լինում։ Եթե դուք ինչ-որ արարք եք գործել, ուրեմն կոնկրետ այդ պահին, ձեր զարգացման այդ կոնկրետ փուլում, տվյալ արարքի մեջ իմաստ է եղել։
Եվ եթե ձեզ թվում է, որ դուք կարող էիք այլ կերպ վարվել, ապա իմացեք՝ ոչ, դուք չէիք կարող…»։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը